17 Տարիների

Փորձը

«ԴՈԿՏԵԽՆԻԿ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել և գործունեության է իրականացնում 2007 թ.-ից:
Հիմնադրումից ի վեր Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական Գործունեություն է իրականացնում , ինչպես նաև ծառայություն է մատուցում կառույցների ու կազմակերպությունների, որոնցից շատերն իրենց ոլորտի առաջատարներն են: Ընկերության գործունեությունում է ծավալում հետևյալ ոլորտներում․

  • Հսկիչ դրամարկղային մեքենաների(ՀԴՄ-POS տերմինալ) վաճառք
  • Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ-POS տերմինալ) սպասարկում
  • ՀԴՄ-POS տերմինալների լիցենզիաներիի տրամադրում բանկերին
  • Երթևեկության տոմսերի վաճառքի համակարգերի ներդրում, սպասարկում։

Ընկերությունը կարևորում է ՀՀ-ում հարկային ոլորտի բարեփոխումները և ունի իր ուրույն դերակատարումը ոլորտին առնչվող մասնագիտական դաշտի բարեփոխումների ծրագրերում:
Ընկերության անձնակազմը համալրված է լավագույն մասնագետներով, ովքեր իրենց փորձառությունը փոխանցում են երիտասարդ մանագետներին։

Մեզ հետ համագործակցելու գրավականը

Ոչ մի կազմակերպություն չի կարող գոյատևել և առավել ևս` հաջողության հասնել առանց գործարար ամուր կապերի: Մեզ համար շատ կարևոր է հաստատել երկարատև համագործակցություն մեր հաճախորդների հետ: Մենք թանկ ենք գնահատում յուրաքանչյուր հաճախորդի և շատ ենք կարևորում նրանցից ստացված արձագանքները` ձգտելով միջոցների արդյունավետ օգտագործմամբ բավարարել բոլոր հաճախորդների սպասելիքները և հաստատել ամուր ու երկարատև գործընկերային հարաբերություններ: Փոխադարձ վստահությունը, նվիրվածությունը հաճախորդներին, շիտակ, անաչառ, օբյեկտիվ ու անկաշառ վարքագիծը ամուր համագործակցության հիմքն են կազմում: Հաճախորդների հետ համագործակցելիս մենք միշտ հավատարիմ ենք մնում այս սկզբունքներին: Այդ է պատճառը, որ մեր հաճախորդները վստահում են մեզ և շարունակում օգտվել մեր ծառայություններից:

Տնտեսության տարբեր ոլորտների գործիքակազմի ուսումնասիրությունը, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ճշգրիտ լուծումներ գտնելու կարողությունը խոսում է մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի մասին: Մենք մշտապես կիրառում ենք նոր մեթոդներ, մոտեցումներ և տեխնոլոգիաներ, որը թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին և օրենսդրությանը համապատասխան ապրանքներ և ծառայություններ: Մեր մասնագետների խորը գիտելիքները և մատուցվող ծառայությունների բարձր որակը Ընկերության գործելակերպի անբաժան մասն են և այն պատճառը, որի համար վստահում են մեզ: Մենք հավատում ենք, որ միայն ազնիվ և թափանցիկ գործունեությամբ կարող ենք արժանանալ մեր հաճախորդների վստահությանը: Այս ամենի շնորհիվ ԴՈԿՏԵԽՆԻԿ անվանման մեջ միավորվել են հաճախորդների գոհունակությունը, և Ընկերության բարձր վարկանիշը:

Կապի միջոց

+374-10-52-59-93

+374-91-00-09-28

[email protected]

Ք. Երևան, Փողոց Պարոնյան 7

Ծառայություններ

Վաճառք

Սպասարկում

Վերանորոգում

© DOKTECHNIK LLC 2007. All Right Reserved.